Տոտենհեմի նախկին հարձակվողը տեղափոխվել է Մոսկվայի Արարատ
SportԵկատերինբուրգի «Ուրալի» նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն դարձել է Մոսկվայի «Արարատի» ֆուտբոլիստ,- հաղորդում է ակումբի թվիթերյան էջը:
Պայմանագրի ժամկետի մասին տեղեկություն չկա: Ավելի վաղ 35-ամյա ֆուտբոլիստը որակավորում էր անցել և ստացել է «Կենտրոն» գոտում հանդես գալու իրավունք:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվողը կարիերայի ընթացքում հանդես է եկել Ստավրոպոլի «Դինամոյի», «Ռոտորի», «Սպարտակի», Լոնդոնի «Տոտենհեմի», «Լոկոմոտիվի» և «Կուբանի» կազմում: