Կասիլյաս. Բուֆոնն արժանի է Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելուն
SportՊորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտնել է, որ Թուրինի «Յուվենտուսի» ավագ, դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ընթացիկ մրցաշրջանում ունի «Ոսկե գնդակը» նվաճելու բոլոր հնարավորությունները:
«Ես երբեք չեմ հավակնել այդ մրցանակին: Միայն Լև Յաշինն է նվաճել «Ոսկե գնդակը» հեռավոր 1963 թվականին: Եթե «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում չմրցեր «Ռեալի» հետ, ապա ես կցանկանայի, որ «Ոսկե գնդակը» նվաճեր Ջանլուիջի Բուֆոնը:
Այդ խաղում կաջակցեմ Մադրիդին, սակայն Ջիջին արժանի է ՉԼ-ի գավաթը նվաճելուն և «Ոսկե գնդակ» մրցանակին»,- Կասիլյասի խոսքն է մեջբերում «La Gazzetta dello Sport»-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչի` «Յուվենտուս»-«Ռեալ» հանդիպումը կկայանա հունիսի 3-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: