Հունիսի 1-ը հագեցած կլինի երեխաների համար բազմապիսի միջոցառումներով
SocietyՀարգելի՛ համաքաղաքացիներ, հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, մայրաքաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ավանդույթի համաձայն Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երևանը փոքրիկների համար» խորագիրը կրող տոնակատարության միջոցառումների շարքը կմեկնարկի առավոտյան և կավարտվի ուշ երեկոյան՝ վառ և գունեղ հրավառությամբ:
Մայրաքաղաքում նախատեսված մանկական միջոցառումները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով.
Ազատության հրապարակ, Կենտրոն վարչական շրջան
11:00 -17:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր
11:00-12:00՝ կավճանկարչություն