Հայտարարվել են Բենուա դը լա Դանս բալետի միջազգային մրցանակի դափնեկիրները
Culture Մեծ թատրոնի պատմական բեմում հայտարարվել են Բենուա դը լա Դանս բալետի միջազգային մրցանակի դափնեկիրները Հոբելյանական փառատոնի առաջին երեկոյին, որն այս տարի նշում Է իր 25-ամյակը, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Բենուա դը լա Դանս մրցանակը սահմանվել Է Մոսկվայում Պարարվեստի գործիչների միջազգային ասոցիացիայի՝ այժմ Պարարվեստի գործիչների միջազգային միության կողմից եւ առաջին անգամ ներկայ! ացվել Է նույն թվականին Մեծ թատրոնի բեմում:
Այս տարի «խորեոգրաֆներ» անվանակարգում մրցանակի դափնեկիր Է դարձել Քրիստալ Փայթը (Փարիզի օպերայի բալետ), «պարողներ» անվանակարգում մրցանակի են արժանացել երկու անվանակարգորդներ՝ առաջինն Ուգո Մարշանը (Փարիզի ազգային օպերայի բալետ) եւ Դենիս Ռոդկինը (Ռուսաստանի Մեծ թատրոն), «պարուհիներ» անվանակարգում նույնպես մրցանակը շնորհվել Է երկու պարուհիների՝ Լյուդմիլա Պալիերոյին (Փարիզի ազգային օպերայի բալետ) եւ Մարիա Ռիկետոյին (Ուրուգվայի Ազգային բալետ):
«Արվեստում կյանքի համար&! raquo; անվանակարգում Բենուա դը լա Դանս մրցանակը հանձնվել Է 80-ամյա Մարսիա Հայդեին՝ փայլուն պարուհուն եւ դերասանուհուն, որը 3 տարեկանում Է արել իր առաջին բալետային քայլերը, իսկ 8-ում ելույթ ունեցել իր առաջին ներկայացման մեջ: Նա ոգեշնչել Է մեծ խորեոգրաֆների. նրա համար իրենց գլուխգործոցներն են ստեղծել Մորիս Բեժարը, Ջոն Քրենկոն, Իրժի Քիլիանը, Քենեթ ՄակՄիլանը:
Ժյուրիի կազմում, որը գլխավորում Է ռուս ականավոր խորեոգրաֆ Յուրի Գրիգորովիչը, ընդգրկված են ականավոր պարողներ եւ խորեոգրաֆներ՝ Խուլիո Բոկան, Սյու Ջին Կանը, Մանուել Լյոգրին, Բրիժիտ Լյոֆեւրը, Յորմա Էլոն, Ջուլի Քենթը: