Վալվերդին կհրաժարվի «Բարսելոնա»-ի 9 ֆուտբոլիստների ծառայություններից
SportԿատալոնական «Բարսելոնա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մտադիր է հրաժարվել մի շարք ֆուտբոլիստներից ծառայությունից:
Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Վալվերդին կհրաժարվի 9 ֆուտբոլիստների ծառայություններից: Նա չի ուզում «Բարսելոնա»-ում տեսնել Իվան Ռակիտիչին, Արդա Թուրանին, Ժորդի Ալբային, Դենիս Սուարեսին, Ռաֆինյային, Ալեիշ Վիդալին, Պակո Ալկասերին, Լուկա Դինին և Ժերեմի Մատյոյին:
Բիլբաոյի «Ատլետիկի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն այսուհետև կղեկավարի կապտանռնագույններին: Վերջինս փոխարինեց «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին: Պայմանագիրը Վալվերդեի հետ նախատեսված է երկու տարով: Մինչ այս իսպանացի մասնագետը մարզել է նաև «Էսպանյոլ»-ը, «Օլիմպիակոս»-ը, «Վիլիառեալ»-ը և «Վալենսիա»-ն:
Էռնեստո Վալվերդեն 1988-90 թվականներին հանդես է եկել «Բարսելոնա»-ի կազմում: