Արսեն Վենգերը թույլ չի տա Հեկտոր Բելերինին տեղափոխվել Բարսելոնա
SportԼոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը երկարաձգել է պայմանագիրը «զինագործների» հետ, ինչի պատճառով Հեկտոր Բելերինի հնարավոր տրանսֆերը կատալոնական «Բարսելոնա», քիչ հավանական է:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող էր հեռանալ, սակայն այժմ նա ամենայն հավանականությամբ կմնա «Արսենալում»: Պաշտպանը մտերիմ հարաբերություններ ունի ֆրանսիացի մասնագետի հետ:
Վենգերը կարծում է, որ ակումբը չպետք է ոչ մի գնով բաց թողնի Բելերինին:
Հիշեցնենք, որ Հեկտոր Բելերինը «Բարսելոնայի» սան է: