Ռուսլան Կորյանը` ՖԱԼ-ի մայիսի լավագույն ֆուտբոլիստ
Sport«ԲՄԱ Խաբարովսկի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը դարձել է ռուսական Ֆուտբոլի ազգային լիգայի մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Նախորդ ամիս հարձակվողն աչքի է ընկել բոլոր չորս խաղերում` դառնալով երկու գոլի և երեք արդյունավետ փոխանցման հեղինակ:
Երկրորդ տեղում է «Տամբովի» կիսապաշտպան Սերգեյ Շևչուկը, երրորդն է «Ենիսեյի» հարձակվող Սերգեյ Սամոդինը: