Կառավարությունը մատչելի դիզվառելիքի ձեռքբերման համար միջոցներ հատկացրեց
EconomicsՀՀ կառավարությունը 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար հատկացրեց 171 մլն 500 հազար դրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այն կտրամադրվի «Մաքսհուր» ընկերությանը՝ մինչև 5 մլն լիտր դիզելային վառելիքի մատակարարումները (1 լիտրը 314.3 դրամ արժեքով, որից սուբսիդավորման ենթակա գումարը 1 լիտրի համար 34.3 դրամ) կազմակերպելու համար:
«Լավ է, որ որոշումն ընդունվեց, բայց գարնանային աշխատանքներին չհասցրեցինք»,- դիմելով գյուղնախարար Իգնատի Առաքելյանին՝ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Այո, եւ իրոք ուշացանք»,- արձագանքեց Առաքելյանը
«Լավ չենք արել: Հետևեք և առավելագույնս խնդիրը կարգավորեք»,- նշեց Կարեն Կարապետյանը: