Ջերի Գարսիայի կիթառը ԱՄՆ-ում աճուրդով վաճառվել Է 1,9 մլն դոլարով
CultureGrateful Dead ամերիկյան ռոք խմբի հիմնադիր Ջերի Գարսիայի կիթառը Նյու Յորքի բարեգործական աճուրդում վաճառվել Է 1,9 մլն դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AP գործակալությունը: Գարսիան այդ կիթառը, որը նա անվանում Էր «Գայլ», վերցնում Էր իր բոլոր համաշխարհային շրջագայությունների ժամանակ: Առաջին անգամ նա այդ կիթառով նվագել Է 1973 թվականին խմբի նյույորքյան համերգի ժամանակ: Գործիքի ներքեւի մասում գայլի ոչ մեծ պատկերն Է՝ դուրս գցած լեզվով:
2002 թվականին երաժիշտ եւ ռեժիսոր Դենիել Փրիթցքերը Ջերի Գարսիայի կիթառն աճուրդում ձեռք Էր բերել 790 հազար դոլարով: Փրիթցքերի խոսքով՝ իր համար երջանկություն Էր 15 տարի դրանով նվագելը, բայց այժմ «Գայլի» համար եկել Է օգուտ բերելու ժամանակը, ուստի երաժիշտն այն տվել Է բարեգործական աճուրդի համար: Ջերի Գարսիան (1942-1995 թ.) ամերիկացի երգիչ Է եւ կիթառահար, Grateful Dead ռոք խմբի հիմնադիրը, որը նվագում Էր հոգեբանական ռոքի ժանրում եւ 1960-70-ական թվականներին ժողովրդականություն Էր վայելում արտասահմանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: