Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բուժող բժշկին մեղադրանք է առաջադրվել՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Լոռու մարզի բնակիչ Սամվել Էլոյանի' բժշկական կենտրոնում մահանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ բուժող բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ։ Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2013 թվականի հունվարի 02-ին՝ ժամը 20:25-ին, աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսությամբ «Ստեփանավանի ԲԿ» ՓԲ ընկերություն է ընդունվել Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, գործով տուժող Սամվել Էլոյանը, որին բուժօգնություն է ցուցաբերել և հետագա բուժումն իրականացրել «Ստեփանավանի ԲԿ» ՓԲ ընկերության ստացիոնար ծառայության վիրաբույժ-վնասվածքաբան Կ. Մհերյանը: Ս. Էլոյանին հետազոտելու համար Մհերյանը 2013 թվականի հունվարի 03-ին՝ ժամը 00:10-ին, բժշկական կենտրոն է հրավիրել «Ստեփանավանի ԲԿ» ՓԲ ընկերության վիրաբույժ-էնդոսկոպիստին, ով էնդոսկոպիկ ճանապարհով հետազոտել է Սամվել Էլոյանին և ախտորոշել «Կայացած արյունահոսություն, ստամոքսի խոց, կարդիալ փականի անբավարարություն, արտահայտված դուոդենոգաստրալ ռեֆլեքս»: Այդ պայմաններում, ըստ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացության, Կ.Մհերյանը, շարունակելով հիվանդ Սամվել Էլոյանի բուժումը, չի ձեռնարկել բավարար և համարժեք ծավալով կոնսերվատիվ բուժմիջոցառումներ: Մեկ օր անց՝ հունվարի 4-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Սամվել Էլոյանի վիճակը կտրուկ վատացել է, և նրա նազոգաստարալ զոնդից դիտվել է արյունային արտադրություն: Բժիշկ Կ.Մհերյանը 2013 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 03:45-ին, Սամվել Էլոյանի անվամբ լրացված բժշկական քարտում գրառում է կատարել այն մասին, որ «Նազոգաստրալ զոնդից կա արյունային առատ արտադրություն, սրճանման բնույթի մակերեսով»: Հիվանդի մոտ դիտված կրկնակի արյունահոսության և ծայրահեղ ծանր վիճակի պայմաններում, երբ ԷԳԴՍ հետազոտմամբ հայտնաբերվել և ախտարոշվել է արյունահոսության աղբյուրը, բժիշկ Կ.Մհերյանն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել՝ կյանքի ցուցումով վիրահատական եղանակով այն դադարեցնելու համար։ Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ մասնագետ հրավիրելու, շտապ վիրահատական բուժում իրականացնելու փոխարեն՝ բուժող բժիշկը ժամը 06:55-ին «Վանաձորի ԲԿ» ՓԲ ընկերությունից Ստեփանավանի ԲԿ է հրավիրել էնդոսկոպիստին՝ էնդոսկոպիկ ճանապարհով հիվանդին հետազոտելու նպատակով, ինչից հետո՝ ժամը 11։30-ին, ծայրահեղ ծանր վիճակում հայտնված Էլոյանին համապատասխան ուղեգրով տեղափոխել է «Վանաձորի ԲԿ», որտեղ էլ նա նույն օրը՝ ժամը 15։35-ին, մահացել է: Ըստ փորձաքննության եզրակացության՝ բուժվող հիվանդը մահացել է ստամոքսի փոքր կորության շրջանի խրոնիկական խոցային հիվանդության, խոցային արտաքին արյունահոսության, աղիների լուսանցքում ազատ արյան առկայության, ներքին օրգանների սակավարյունության հետևանքով առաջացած հեմոռագիկ շոկի պատճառով: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ.Մհերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ 2014 թվականի հոկտեմբերի 09-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն, և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը։ Գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards