Դրամապանակի գողը հայտնաբերվեց. նրա թիրախում 35-ամյա ուղեւորուհու դրամապանակն էր
SocietyՄայիսի 31-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 42 շենքի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 26-ամյա Արմեն Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա թիվ 27 երթուղու միկրոավտոբուսի սրահում 35-ամյա Արմենուհի Ա.-ի պայուսակից գողացել էր դրամապանակը՝ գումարով:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: