Կլաս-Յան Հունտելարը վերադարձել է Այաքս
SportԳերմանական «Շալկեի» նախկին հարձակվող Կլաս-Յան Հունտելարը դարձել է հոլանդական «Այաքսի» ֆուտբոլիստ,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը:
Ավարտված մրցաշրջանում Հունտելարը մասնակցել է 15 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ: