ԱԱԳ-ի ստեղծումը կարող Է Հնդկաստան-ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունն ավելացնել գրեթե ութ անգամ
EconomicsՀնդկաստանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծումը թույլ կտա նրանց միջեւ ապրանքաշրջանառությունը ներկայիս տարեկան շուրջ 8,4 մլրդ դոլար ցուցանիշից տասը տարի անց ավելացնել տարեկան մինչեւ 57-62 մլրդ դոլար:
Այդ մասին Հնդկաստանի արդյունաբերության եւ առեւտրի պետական նախարարի տեղակալ Ռամեշ Աբիշեկը հայտարարել Է «Հնդկաստան-ԵԱՏՀ. Ռազմավարական գործընկերություն» գործնական նախաճաշի ընթացքում, որը տեղի Է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակներում:
«Ես ուրախ եմ ձեզ դիմել հատկապես այս պահին, երբ ԵԱՏՀ-ի երկրների 175 մլն բնակիչներ եւ Հնդկաստանի 1,2 մլրդ բնակիչներ գտնվում են տնտեսական գործընկերության նոր դարաշրջանի շեմին,-ասել Է նա:-Սակայն, չնայած սերտ կապերին, ապրանքաշրջանառության ծավալն առայժմ կազմում Է միայն մոտավորապես 8,4 մլրդ դոլար»: Հնդիկ պաշտոնյան նշել Է, որ տնտեսական համագործակցության ակտիվացման նպատակով 2015 թվականին գործարկվել Է ազատ առեւտրի գոտու ստեղծման հնարավորության ուսումնասիրման մեխանիզմը, որն աշխատանքն ավարտել Է անցյալ տարվա սեպտեմբերին: «Զեկույցի գնահատումների համաձայն, մեկ տասնամյակ անց ապրանքաշրջանառության ծավալը կարող Է կազմել 57-62 մլրդ դոլար»,-նշել Է Աբիշեկը: «Ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ համատեղ հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, կարվի արդեն շատ շուտով»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: