Blognews.am-ը գրում է.
Հաճելի և ուրախ է ընտանիքի ու ընկերների հետ հարսանիքները նշելը, սակայն հարսի ու փեսայի համար այն կարող է բավականին սթրեսային լինել, հատկապես երբ հավատում ես ստորև ներկայացվող որոշ սնհավատությունների։
1 Հին հույներն ու հռոմեացիները հավատացած էին, որ քողը հարսին պաշտպանում է չար ոգիներից։ 2 Ամուսնական մատանին չորրորդ մատին են կրում, որովհետև մի ժամանակ հավատացած էին, որ դրանից ուղիղ դեպի սիրտը ձգվող երակ կա, որը հայտնի է որպես «vena amoris» կամ «սիրո երակ»։ 3 Հռոմեական կայսրության կառավարության տարիներին հարսնաքույրերի միանման զգեստերը զույգերին հաջողություն բերելու նշան էր։ Այն օգտագործվում էր հարսին ու փեսային անիծել ցանկացող չար ոգիներին շփոթեցնելու և զույգերին պաշտպանելու համար։ 4 Հռոմեական դիցաբանության մեջ ամուսնության ու ընտանիքի աստվածուհի Յունոնան (Juno) է պատճառը, որ շատերը նախընտրում են իրենց հարսանիքն անցկացնել հունիս ամսին։ 5 Միշտ չէ, որ մեղրամիսները ռոմանտիկ փախուստ են իրենցից ներկայացրել։ «Մեղրամիս» բառը ծագել է նորվեգական ավանդույթից։ Զույգերը ամուսնությունից հետո առանձին սենյակ էին գնում, որտեղ նրանց ընտանիքի անդամներից մեկը նրանց էր այցելում՝ նախապես 30 օր պահված մեղրով գինի նրանց համար տանելով։ Մեղրով գինին պետք է նախապես լուսնային մեկ ամբողջ շրջան՝ 30 օր, պահվեր մինչև հարսանիքը։Շարունակությունը՝ այստեղ: