Հնդկաստանում փղի հարձակման հետեւանքով չորս մարդ է մահացել
SocietyԱռնվազն 4 մարդ, այդ թվում՝ 12-ամյա մի աղջնակ է մահացել Հնդկաստանի Թամիլանդ նահանգում վայրի փղի հարձակման հետեւանքով։ «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով PTI գործակալությունը, հաղորդում է, որ եւս երկուսը տուժել են։
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը, Վելալոր շրջանում։ Փիղը ներխուժել է տներից մեկը եւ հարձակվել երկու քնած մարդկանց վրա, այդ թվում՝ 12-ամյա աղջնակի։ Դրանից հետո դաշտում կենդանին հարձակվել է եւս երկու կանանց վրա։ Չորսն էլ հիվանդանոց են տեղափոխվել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց կյանքը։
Միայնակ փղին տեսել էին դեռ չորեքշաբթի, երբ նա դուրս էր եկել անտառից եւ հայտնվել բնակելի շրջանի մատույցներում։ Կենդանուն հետեւում էր մոնիթորինգային խումբը՝ նրան որսագողերից պաշտպանելու համար։ Փիղը վերջինների վրա եւս հարձակվել է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։