«Տպավորություն է, որ ոչ թե պայքարում ենք ծխախոտի դեմ, այլ ծխողի». Բաբկեն Պիպոյան
Society«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծխելու դեմ պայքարի միջոցների դեմ մարդկանց սուր մեկնաբանություններն ու գնահատակնները ուղղված են ոչ թե պայքարին, այլ նախարարի համապատասխան մեկնաբանություններին:
«Ռեֆորմ իրականացնելիս այնպես պետք է անել, որ հասարակությունը եւս դառնա ռեֆորմի մասնակիցը եւ նպաստի ռեֆորմի կայացմանը»,- ասաց Պիպոյանը` հավելելով. «Մենք ռեֆորմի մեկնարկն արեցինք այնպես, որ հասարակությունը ոչ միայն չցանկացավ միանալ, այլ նյարդերից անգամ չծխողները սկսեցին ծխել` հակադրվելով առողջապահության նախարարի անհեթեթ արտահայություններին»:
Պիպոյանի կարծիքով՝ սա ոչ թե ծխախոտի, այլ անձերի դեմ ուղղված պայքար է: «Ծխախոտի դեմ պայքարի մեկնարկն այնպես սկսվեց, որ տպավորություն է՝ ոչ թե պայքարում ենք ծխախոտի դեմ, այլ ծխողի»,- ասաց նա:
Խոսելով նաեւ ծխախոտի գնի թանակացման եւ հասարակական վայրերում ծխելը արգելելու մասին՝ նա ասաց, որ դա կբերի հակառակ ազդեցության եւ ավելի շատ մարդիկ կսկսեն ծխել: