Հայաստանի Մ-21 տարեկանների ֆուտբոլի հավաքականը մեկնել է Մոլդովա
SportՀունիսի 2-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը մեկնել է Մոլդովա, որտեղ հունիսի 4-ին կանցկացնի ընկերական հանդիպում Մոլդովայի Մ-21 հավաքականի հետ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Մ-21 հավաքականի հայտացուցակում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ. Հենրի Ավագյան («Բանանց»), Մարկ Գրիգորյան («Շտադլաու», Ավստրիա)
Պաշտպաններ. Ռոբերտ Հակոբյան («Փյունիկ»), Արթուր Քարտաշյան («Փյունիկ»), Հայկ Սարգսյան («Բանանց»), Գևորգ Խուլոյան («Բանանց»), Նարեկ Պետրոսյան («Բանանց»), Ժիրայր Մարգարյան («Բանանց»), Հակոբ Համբարձումյան («Բանանց»), Գագիկ Մաղաքյան («Բանանց»)
Կիսապաշտպաններ. Ալիկ Առաքելյան («Փյունիկ»), Վահագն Հայրապետյան («Փյունիկ»), Պետրոս Ավետիսյան («Փյունիկ»), Արմեն Նահապետյան («Փյունիկ»), Էմիլ Եղիազարյան («Բանանց»), Հակոբ Հակոբյան («Բանանց»), Հայկ Գալստյան («Բոխում», Գերմանիա), Դավիթ Մարտիրոսյան («Տեպլիցե», Չեխիա)
Հարձակվողներ. Վահան Բիչախչյան («Շիրակ»), Էրիկ Վարդանյան («Փյունիկ»):