Ռոնալդուն խորհրդակցել է Ռամոսի հետ Կոնֆեդերացիաների Գավաթին մասնակցելու շուրջ
SportՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգրկվել է ազգային թիմի հայտացուցակում, որը կմասնակցի Կոնֆեդերացիաների Գավաթին:
«FOX Sports»-ին տված հարցազրույցում 32-ամյա ֆուտբոլիստը պատմել է, որ խորհրդակցել է «Ռեալում» իր թիմակից Սերխիո Ռամոսի հետ՝ մրցաշարին մասնակցելու նպատակահարմարության շուրջ.
«Արձակուրդ չեմ վերցնի և կմասնակցեմ Կոնֆեդերացիաների Գավաթին: Սա մրցաշար է, որին ես նախկինում երբեք չեմ մասնակցել. սա ինչ-որ առանձնահատուկ բան է:
Հնարավորություն եմ ունեցել խոսելու իսպանացիների հետ, մասնավորապես Սերխիո Ռամոսի հետ: Նա ասաց, որ դա շատ հետաքրքիր մրցաշար է: Ռամոսը մասնակցել է Կոնֆեդերացիաների Գավաթին և գիտի դա:
Նախքան ընկներներիս հետ խորհրդակցելը, ես չէի մտածում, թե դա այդքան լավ մրցաշար է: Հիմա հասկանում եմ, որ այն կարևոր մրցաշար է, և Պորտուգալիան առաջին անգամ կմասնակցի դրան»,- ասել է Ռոնալդուն:
Հիշեցնենք՝ Պորտուգալիայի հավաքականը Ռուսաստանում կայանալիք մրցաշարում ընդգրկվել է A խմբում, որտեղ կմրցի Ռուսաստանի, Նոր Զելանդիայի և Մեքսիկայի հավաքականների հետ: