Հայաստանի ֆուտբոլի Մ16 հավաքականը՝ Սոչիի Մ-16 միջազգային մրցաշարի հաղթող
SportՖուտբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային թիմը հաղթել է Սոչիի միջազգային մրցաշարում:
Հունիսի 2-ին Սոչիում կայացավ մինչև 16 տարեկանների միջազգային մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: Հայաստանի Մ-16 հավաքականը Գրենիկ Պետրոսյանի դուբլի և Կարեն Մուրադյանի ու Ժիրայր Շաղոյանի մեկական գոլերի շնորհիվ հաղթեց Ղազախստանի հավաքականին և դարձավ մրցաշարի հաղթող: Մրցաշարի ընթացքում մեր հավաքականը տարավ 3 հաղթանակ և կրեց ընդամենը 1 պարտություն: