Գևորգ Ղազարյանը սկսել է մարզվել մարզասրահում
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և պորտուգալական «Մարիտիմու»-ի հարձակվող Գևորգ Ղազարյանը, ով Ղազախստանի դեմ խաղում ծանր վնասվածք էր ստացել, սկսել է մարզվել մարզասրահում:
Ֆուտբոլիստը «Ինստագրամ»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մարզասրահում մարզվում:
Գևորգ Ղազարյանը վնասվածք էր ստացել ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի Հայաստան-Ղազախստան» խաղի ժամանակ: