2017թ. հունվար-ապրիլին մարդասիրական օգնության կարգով ՀՀ է ներմուծվել $15 մլն.-ի ապրանք. ԱՎԾ
EconomicsԸստ ԱՎԾ-ի՝ 2017թ. հունվար-ապրիլին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 568.3 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 7 մլրդ 342 մլն 6 000 դրամ կամ 15 108 000 դոլար:
ԱՎԾ-ի տվյալներով՝ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ՀՀ է ներմուծվել 499.0 տոննա ապրանք՝ 15 218 400 դոլար արժողությամբ:
«Ստացված օգնության 60.8% կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 10.1%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 9.0%-ը` մանածագործական իրերը, 6.6%-ը` սարքեր և ապարատները, 6.3%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 2.4%-ը` պատրաստի սննդի արտադրանքը, իսկ 4.8%-ը` մնացած ապրանքները»,-նշվում է հրապարկման մեջ: