Խոշոր վթար Կոտայքում. Վիրավորները եղել են ոչ սթափ վիճակում, մեքենայում կիսադատարկ շշեր են եղել (ֆոտո)
SocietyԿոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։50-ի սահմաններում Daewoo մակնիշի 34 PP 547 համարանիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում դեպի Սեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, այնուհետեւ արմատախիլ արել ծառեր եւ կողաշրջվելով՝ հայտնվել ճանապարհի կողմնակում՝ ծառերի մեջ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։
Աղբյուրի տվյալներով, վիրավորները եղել են ոչ սթափ վիճակում, իսկ ավտոմեքենայից հայտնաբերվել են գարեջրի բացված կիսադատարկ շշեր։
Վիրավորներն են՝ 21-ամյա Հենրիկ Մ.-ն, 30-ամյա Արթուր Ա.-ն եւ 34-ամյա Կիմ Գ.-ն: Վիրավորները բժիշկներին ասել են, որ գնում էին գաղութ՝ «իրենց ախպորը տեսակցության»:
