Վրաերթի ենթարկված 4-ամյա երեխան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. ղեկին անչափահաս է եղել
SocietyՀունիսի 2-ին, ժամը 18-ի սահմաններում, 17-ամյա տղան վարելով հորը պատկանող «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան՝ Ապարան քաղաքի Չարենց-Իսահակյան փողոցների խաչմերուկում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխայի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն: