Սեւանա լճում ջրահեղձ եղած ձկնորսն ազգականի հետ գնացել էր խեցգետնի որսի. մանրամասներ
SocietyNews.am-ը գրում է.
Սեւանա լճում այսօր՝ հունիսի 3-ին, վաղ առավոտյան ջրահեղձ եղած Կոլյա Սիմոնյանը 62 տարեկան էր, զբաղվում էր խեցգետնի որսով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ծովագյուղի գյուղապետարանից:
62-ամյա Կոլյա Սիմոնյանը խեցգետնի որսի էր գնացել ազգականի՝ Սուրիկ Ասմարյանի հետ: Թե ինչ տեղի է ունեցել, դեռեւս հայտնի չէ: Նշենք, որ Սուրիկ Ասմարյանին դեռ չեն գտել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 2-ին ժամը 22։57-ին ահազանգ է ստազվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Ս.Ա.-ն եւ Կ. Ս.-ն ձկնորսական նավակով դուրս են եկել Սեւանա լիճ եւ չեն վերադարձել: Հունիսի 3-ին առավոտյան ժամը 06:07-ին Փամբակ գյուղին հարակից ափից մոտ 2,2 կմ հեռավորության վրա ձկնորսները հայտնաբերել են ձկնորսության դուրս եկած եւ անհետացած Կ. Ս.-ի դին՝ փաթաթված ձկնորսական ցանցին: