Հանրապետության հրապարակում մեծ բլյուզ համերգի անցկացմամբ պայմանավորված երթեւեկությունը սահմանափակվել է
SocietyՀանրապետության հրապարակում «The Anthology of Blues» խորագրով մեծ բլյուզ համերգի անցկացմամբ պայմանավորված մայրաքաղաքում Ամիրյան փողոցից Հանրապետության հրապարակ տանող հատվածում երթևեկության համար բաց է միայն դեպի Վ. Սարգսյան փողոց տանող ճանապարհը /այգուն հարակից հատվածում երթևեկությունը դադրեցված է/:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ժամը 18:00-ից դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը կդադարեցվի բոլոր կողմերից: