Ջրվեժի տներից մեկում հայտնաբերվել է տան 50-ամյա բնակիչը՝ կախված վիճակում
SocietyՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 12:56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի դուռը փակ է, բնակիչը ներսում չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները պատուհանից մուտք են գործել տուն եւ հայտնաբերել 50-ամյա Ա. Թ.-ի դին՝ կախված վիճակում: