Ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել
SocietyԴեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:03-ին, մարվել՝ 18:22-ին: Ավտոտեխսպասարկման կետում ամբողջությամբ այրվել են Mersedes C180 մակնիշի 34 TT 086 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենան և մասամբ տանիքի (մոտ 400 քմ) փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ):