«Le musk». Հնդկական ֆիլմ՝ Հայոց ցեղասպանության մասին
CultureՕսկարակիր հնդիկ կոմպոզիտոր Ալլա Ռաքա Ռահմանը նկարահանել է Հայոց ցեղասպանության մասին պատմող իր դեբյուտային ֆիլմը՝ որպես ռեժիսոր։ «Le musk»-ը («Դիմակ») անգլերեն լեզվով կարճամետրաժ մելոդրամա է, որը նկարահանվել է հնդկական կինոընկերության կողմից։ Նկարահանումները տեղի են ունեցել Իտալիայում։ Փառատոնային ֆիլմ է, համաշխարհային պրեմիերան նախատեսվում է մոտ մեկ ամսից՝ Փարիզում։ Այս և մեկ այլ ֆիլմով Ռահմանը մասնակցել է այս տարվա Կաննի կինոփառատոնին։ «Le musk»-ը նկարահանվել է «վիրտուալ իրականություն» տեխնիկայով (360 աստիճան)։