Պաշտոնական. Սարգիս Ադամյանը կխաղա Բունդեսլիգա-2-ում
SportՖուտբոլի Գերմանիայի ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) ներկայացուցիչ «Շտայնբախի» հարձակվող Սարգիս Ադամյանը տեղափոխվել է «Յան Ռեգենսբուրգ» ակումբ: Կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր, հայտնում է «Յան Ռեգենսբուրգի» կայքը:
«Յան Ռեգենսբուրգն» այս մրցաշրջանում նվաճել է գերմանական Բունդեսլիգա-2-ի ուղեգիր:
Գերմանիայի ռեգիոնալ լիգայի ավարտված առաջնությունում Սարգիս Ադամյանը «Շտայնբախի» կազմում մասնակցել է 33 խաղի եւ խփել 16 գոլ: Նա 3 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում։ 24-ամյա հարձակվողը 2016-ից էր խաղում «Շտայնբախում»: Դրանից առաջ նա հանդես է եկել նաեւ գերմանական «Հանզայում» ու «Նոյշտրելիցում»: