«Ռոլան Գարոս». Էնդի Մարեյը դուրս թողեց Կարեն Խաչանովին
SportՌուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս մնաց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունից: Չորրորդ շրջանում մոսկվացի 21-ամյա թենիսիստը մրցեց աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյի հետ եւ պարտվեց 3 սեթում: 2 ժամ 4 րոպե տեւած մրցախաղում բրիտանացի թենիսիստն առավելության հասավ 6:3, 6:4, 6:4 հաշվով:
Քառորդ եզրափակիչում Էնդի Մարեյը կմրցի կամ իսպանացի Ֆերնանդո Ֆերդասկոյի, կամ ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ:
Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոսի» նախորդ փուլերում Կարեն Խաչանովը հաղթել էր չիլիացի Նիկոլաս Ջարին, չեխ Տոմաշ Բերդիխին ու ամերիկացի Ջոն Իզներին: