Ծխելը կարող է դառնալ անպտղության, հղիության վիժման, վաղաժամ ծննդաբերության, արատով երեխաների ծնվելու պատճառ. գինեկոլոգ
SocietyԱյսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին խոսելով ծխելու հետեւանքով կանանց առողջությանը սպառնացող վտանգների մասին՝ մանկաբարձ- գինեկոլոգ Պավել Սոցկին ասաց, որ ծխելը կարող է դառնալ անպտղության, հղիության վիժման, վաղաժամ ծննդաբերության, արատով երեխաների ծնվելու պատճառ:
«Իսկ այն կանանց դեպքում, որոնք չեն պլանավորում հղիություն եւ ծխում են երկար տարիներ, այլ խնդիրներ են ունենում»,- ասաց նա ՝ հավելելով. «Ծխախոտը պարունակում է կոնսերոգեն եւ բազմաթիվ տոքսիկ նյութեր, որոնք բացասական ազդեցությամբ են օժտված, ազդում են կնոջ հորմոնալ համակարգի վրա, կարող են բարձրացնել պրոլակտինի մակարդակը, իսկ դա իր հերթին կբերի ձվազատման պասիվության»,- ասաց Պ. Սոցկին:
Գինեկոլոգը ծխող եւ հղիություն նախատեսող կանանց խորհուրդ տվեց թողնել ծխելը:
«Հղիության պլանավորումից առնվազն երեք տարի առաջ կինը պետք է հրաժարվի ծխախոտից: Այդ ժամանակահատվածն է անհրաժեշտ, որպեսզի օրգանիզմը կարողանա ազատվել այդ տոքսիկ նյութերից»,- ասաց նա: