Սամվել Ալեքսանյանի գործարանում բարձրությունից 3 հոգի է ընկել. ի՞նչ է կատարվել իրականում
SocietyՀունիսի 3-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում՝ մահվան ելքով արտակարգ դեպք էր տեղի ունեցել,- գրում է Armtimes.com-ը:
Տեղեկացրել էինք, որ նույն գործարանի երկու բանվոր՝ Ախուրյան գյուղի բնակիչ, 36 տարեկան Շիրակ Ղազարյանը եւ 41 տարեկան, Այգաբաց գյուղի բնակիչ Արմեն Թումասյանը ինչ-որ բարձրությունից վայր են ընկել: Շիրակ Ղազարյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել էր կրծքավանդակի փակ վնասվածք, կրծքավանդակի ձախ ստորին կեսի սալջարդ, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Շիրակը նույն օրը երեկոյան նաեւ վիրահատության էր ենթարկվել: Այժմ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են լավ:
Արմեն Թումասյանը ընկնելու հետեւանքով տեղում մահացել էր: Գյումրու շտապբուժօգնության կայանի հունիսի 3-ի հերթապահ բուժքրոջ՝ Սվետլանա Ադամյանի խոսքով՝ Արմենի որովայնի եւ դեմքի շրջանում առկա են եղել արյան հետքեր: Խոսակցություններ եղան նաեւ այն մասին, որ ընկնելու հետեւանքով վերջինիս փորի հատվածն ամբողջովին պատռվել է:
ՀՀԿ-ական պատգամավորի սեփական շաքարի գործարանում տեղի ունեցածի հանգամանքները դեռ չի բացահայտվել: Ինչպես armtimes.com-ին փոխանցեցին ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժից դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Քրեական օրենսգրքի 241 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն հանդիսացել է մարդու մահվան պատճառ: ՀՀ ՔԿ-ի լրատվության բաժնի փոխանցմամբ, դեպքի հանգամանքներ պարզելու համար իրականացվում են համապատասխան գործողություններ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: