Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Եռյակ մինուս մեկը» ստացավ ռուսների «ստուգարքը»

Blog

Ավագ սերնդի ներկայացուցիչները կհիշեն, որ Խոհրդային ժամանակներում հանրապետությունների կենտկոմներում կար երկրորդ քարտուղարի պաշտոն: Այդ պաշտոնյան, որպես կանոն, տեղացի չէր լինում, Մոսկվայի կողմից էր գործուղվում ու համարվում էր նրա «ժուչոկը» տեղական կուսակցական վերնախավում:

Հիմա շատ հարցերում մենք ընդօրինակում ենք սովետական «հին ու բարի ժամանակները», նույնիսկ կենցաղային մակարդակում մարդիկ երանությամբ հիշում են անցյալը:

Այդ անցյալը վերակենդանանալու մեծ հնարավորություն ունի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությւնից հետո: Սակայն խոսքը բացառապես քաղաքական ռեստավրացիայի մասին է, ու մեր հազարավոր հայրենակիցները, ովքեր երազում են էժան երշիկի կամ ամառային պուտյովկի մասին, հիասթափվելու են, որովհետև հեխորհրդային տարածքի մի հատվածում վերականգնվում է ոչ թե սովետականությունը, այլ կայսրության նման մի բան:

Նոր կարդում էի Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հարցազրույցն Եռյակի երեկվա հանրահավաքի մասին ու ինձ մի պահ թվաց, որ նախկին «երկրորդ քարտուղարի» հաստիքը նույնպես ռեստավրացվել է. ԵԱՏՄ անդամ երկրներում հենց այդ ֆունկցիան են կատարելու Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպանները, ովքեր մեկ-մեկ մեր հասարակության հետ կիսվելու են իրենց «հույժ կարևոր» տեսակետներով ու համապարփակ և ամբողջական ինֆորմացիա են հասցնելու կենտրոն:

Վոլկինը սովորաբար քաղաքական հարցազրույցներով կամ հայտարարություններով աչքի չի ընկնում. նրան ես միշտ տեսել եմ արարողակարգային պաշտոնական միջոցառումներին: Բայց այս անգամ նա խոսել է, ուրեմն՝ ծագել է նման անհրաժեշտություն, Հայաստանի քաղաքական սուբյեկտներին մեսիջ հասցեագրելու հրամայական:

Իվան Վոլինկինը կարծիք է հայտնել, որ Եռյակի երեկվա հանրահավաքին գրեթե բոլոր ընդդիմադիրները հանդես եկան ԵՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի օգտին (հենց Մոսկվայի ականջների համար էր Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը): «Ոչ ոք այդ անդամակցությանը դեմ հանդես չի գալիս՝ բացի մեկից»,- ասել է նա:

Այդ «մեկը» ինքնին հասկանալի է, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով, հավանաբար, արդեն երեկ գիտեր գլխի գալիքը ու եվրասիականությունը քննադատաելուց զատ՝ կշտամբում էր նաև եվրոպացիներին ու ամերիկացիներին, մի խոսքով՝ ընդհանուր փաթեթում բոլորին:

Բայց Մոսկվան չի հավատացել Րաֆֆու «արցունքներին» ու Եռյակին բաց տեքստով հասկացնում է, որ դեմ չի լինի օգտվելու նրա ծառայություններից, եթե «Ժառանգության» ղեկավարին հարթակում չտեսնի: Մեծ հաշվով՝ Րաֆֆու քաղաքական չեզոքացման հարցը լուծված է, ու շուտով, շատ շուտով մենք կտեսնենք ռուսական «գծի մեջ» հավատարիմ Երկյակ՝ կոմպլեմենտար Եռյակի փոխարեն:

Բայց մի շտապեք ենթադրել, թե Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծատուկյան զույգը ստացել է Կրեմլի «դաբրոն»:

Դա շատ պրիմիտիվ մակերեսային ենթադրություն կամ եզրահանգում կլինի. մեր «բուրժուադեմոկրատները» ստացել են ազատ գործելու ու իշխանությանը քլնգելու «կանաչ» լույս, որպեսզի ռուսների համար ավելի վերահսկելի ու կանխատեսելի լինի Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ զրկված արտաքին քաղաքական հարաբերություններում մանևրելու հնարավորությունից:

Վոլկինի ասածը մեսիջ է նաև իշխանությանը, իսկ գուցե, առաջին հերթին, հենց իշխանությանը, որ փոխարինող թիմը պատրաստ է, ու հարկ եղած դեպքում խաղի մեջ կմտցվի, եթե Երևանի պաշտոնական շրջանակները սկսեն շեղվել եվրասիականության «զուլալ» գծից: Մոսկվան բոլորին տվել է հանձնարարությունները և ուշադրությամբ հետևում է «տնային աշխատանքների» կատարման ընթացքին…

Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts