Լևոն Արոնյանը Norway Chess-ի կայծակնային մրցաշարում զբաղեցրեց 3-րդ տեղը
SportՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկել է «Norway Chess» շախմատային մրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստներ, Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը և Անիշ Գիրին:
«Norway Chess» մրցաշարը մեկնարկեց կայծակնային շախմատի մրցաշարով:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը` 9 հնարավորից վաստակելով 5,5 միավոր: Արոնյանը հաղթեց 3 պարտիաներում, 5-ն ավարտեց ոչ-ոքիով և 1-ը` պարտությամբ:
1. Լևոն Արոնյան - Ուեսլի Սո (ԱՄՆ)` 1:0
2. Լևոն Արոնյան - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)` 0/5:0/5
3. Լևոն Արոնյան - Վիշվանաթան Անանդ` 0/5:0/5
4. Լևոն Արոնյան - Մագնուս Կարլսեն` 0:1
5. Լևոն Արոնյան - Անիշ Գիրի` 1:0
6. Լևոն Արոնյան - Սերգեյ Կարյակին` 1:0
7. Լևոն Արոնյան - Մաքսիմ Վաշիե-Լագրավ` 0/5:0/5
8. Լևոն Արոնյան - Վլադիմիր Կրամնիկ` 0/5:0/5
9. Լևոն Արոնյան - Ֆաբիանո Կարուանա` 0/5:0/5