Yerevan, 21.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սահմանամերձ Կողբը «Թումո» կենտրոն կունենա «Կողբ» հիմնադրամի ջանքերով. ՀՀ Նախագահը ներկա էր հիմնարկեքին

Society

 Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքն առաջիկայում նորարարական տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն կունենա, որը կընդունի 600-1000 ուսանողների Կողբից, Նոյեմբերյանից, Բերդավանից և հարակից բնակավայրերից: Հունիսի 5-ին Կողբ համայնքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Թումո» կենտրոնի շինարարության հիմնարկեքի արարողությունը: Ծրագիրը իրականացվում է «Կողբ» հիմնադրամի հետ համատեղ:

Կողբ համայնքում կենտրոնի հիմնարկեքի արարողությանը ելույթ ունեցավ «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը: ««Թումո-Կողբ» նախագիծը իրականում խորհրդանշական է և ունի որոշակի առանձնահատկություններ և շատ կարևոր բաղադրիչներ: Առաջին բաղադրիչը, որ ցանկանում եմ նշել, կրթական բաղադրիչն է, որը երկարաժամկետ փոփոխություններ իրականացնելու համար, թերևս, ամենակարևոր գործիքն է: Երկրորդ կարևոր հանգամանքը տարածքաշրջանային զարգացման խնդիրն է: Սա ևս մեկ նախագիծ է, որը նպաստում է Երևանից դուրս մարզերի զարգացմանը: Այս իմաստով մենք կարծում ենք, որ Կողբի և հարակից այլ բնակավայրերի համար «Թումո-Կողբ» նախագիծը շատ լուրջ նշանակություն է ունենալու: Սա կարևոր նախաձեռնություն է նաև անվտանգության տեսանկյունից, քանի որ նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև համագործակցություն բանակի հետ: Առավոտյան ժամերին կենտրոնն օգտագործվելու է նաև զինծառայողների կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

Եզրափակելով խոսքը՝ Արման Բարսեղյանը հույս հայտնեց, որ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների խաչմերուկում գտնվող կենտրոնը, որը բացվելու է մեկ տարի հետո, ապագայում կընդունի նաև սովորել ցանկացող վրացիների և, ինչու ոչ, ադրբեջանցիների:

Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Կարեն Նազարյանը, անդրադառնալով «Թումո-Կողբ» նախագծին, նշեց, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամը ի սկզբանե «Թումո» կենտրոնի նախագիծը առաջարկելիս նպատակ էր դրել ավելի զարգացնել հայ երեխաների ժամանակակից տեղեկատվական գիտելիքները: «Ինքս մասնակից լինելով կրթական բարեփոխումներին՝ կարող եմ հավաստել, որ այդ նպատակը ի կատար է ածվում: Արդյունքներն ակնհայտ են հատկապես մեր մարզում: Մեր մարզում առաջին «Թումո» կենտրոնը բացվել է Դիլիջանում: Շատ ուրախ ենք, որ երկարատև քննարկումներից հետո որոշում կայացվեց և 2016թ. համաձայնագիր ստորագրվեց, որ Տավուշի մարզում պետք է բացվի երկրորդ «Թումո» կենտրոնը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում»,- ասաց Նազարյանը:

Կողբ համայնքի «Թումո» կենտրոնի շենքի հիմքում դրվեց արկղիկ, որի մեջ կենտրոնի ապագա ուսանողները դրել էին իրենց ցանկությունները, թե ինչի են ցանկանում հասնել «Թումո»-ում ուսանելով:

Կենտրոնի շենքի նախագիծն արդեն հաստատված է, որի հեղինակն է բեյրութցի ճարտարապետ Բեռնար Խուրին, ով նաև ձևավորել է Երևանի «Թումո»-ի ներքին հարդարումը: Կենտրոնում կիրականացվի «Թումո»-ի հիմնական կրթական ծրագիրը, կդասավանդեն հիմնական բովանդակությունն ապահովող բաժնի՝ ՀՀ տարածքում գործող 4 կենտրոններում շրջագայող մասնագետները, ինչպես նաև կհրավիրվեն միջազգային մասնագետներ:

Կենտրոնի շինարարության և հիմնադրման համար անհրաժեշտ միջոցները ապահովվելու են «Կողբ» հիմնադրամի, «Թումո»-ի, «Յուքոմ» և «Mission Enfance» ընկերությունների և մասնավոր բարեգործների նվիրատվությունների հիման վրա: Կենտրոնը կունենա 600-1000 ուսանողի սպասարկելու համար անհրաժեշտ դասասենյակներ, ինքնուսուցման հարթակ, ձայնագրման ստուդիա, կինոթատրոն, սպորտային պարապմունքների և ժամանցի համար նախատեսված բացօթյա հատված:

Կենտրոնում պլանավորվում է անցկացնել «Թումո»-ի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ իրականացվող «Թումո-բանակ» նախագիծը՝ ներգրավելով հարևանությամբ գտնվող զորամասի զինծառայողներին:

«Թումո»-ն անվճար արտադպրոցական ծրագիր է՝ նախատեսված պատանիների համար: «Սիմոնյան» կրթական հիմնադրամն առաջին «Թումո» կենտրոնը հիմնադրել է Երևանում, 2011թ.: 2013թ. ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցության երկրորդ «Թումո» կենտրոնը հիմնվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: 2015թ. Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցության շնորհիվ «Թումո» կենտրոններ են բացվել Գյումրիում և Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում: «Թումո»-ի կրթական ծրագրի շրջանակներում ուսանողները ծանոթանում են կենտրոնի 4 հիմնական ոլորտներին՝ ֆիլմերի ստեղծում, անիմացիա, կայքերի մշակում և խաղերի ստեղծում, ինչպես նաև 10 լրացնող հմտություններին, ինչպիսիք են ռոբոտաշինությունը, ծրագրավորումը, լուսանկարչությունը, երաժշտությունը և այլն: 

Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD