ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը կարկտավտանգավոր ամպ է վնասազերծել Արարատի մարզում
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության հակակարկտային կայանքներից հունիսի 6-ին, ժամը 16:25-ից մինչև 17:25-ն Արարատի մարզի Եղեգնավան, Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Շահումյան, Արտաշատ, Դալար, Բերքանուշ, Բաղրամյան, Այգավան, Ոսկետապ, Արալեզ, Նոր Կյանք, Այգետապ, Այգեզարդ, Քաղցրաշեն, Նարեկ, Վերին Արտաշատ, Նորաշեն համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 22843 կրակոց:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։