Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինության համար պետական միջոցներից կհատկացվի 2 միլիարդ 982 միլիոն դրամ
SocietyԳեղարքունիքի մարզի ճանապարհաշինության համար 2017 թվականին պետական բյուջեի միջոցներով եւ «Համաշխարհային բանկի» ծրագրերով նախատեսված է իրականացնել 2 միլիարդ 982 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, պետական բյուջեի միջոցներից 1 միլիարդ 328 միլիոն դրամ հատկացվել է Երեւան-Սեւան-Դիլիջան միջպետական նշանակության ավտոմայրուղու հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար:
«Նախատեսված է 13 կիլոմետր երկարության ճանապարհի հիմնանորոգում՝ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի սահմանաբաժանից մինչեւ պետավտոտեսչության կետ եւ նույն տեղի հյուսիսային կողմից մինչեւ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտ: 60 միլիոն դրամի ներդրմամբ նախատեսվում է հիմնանորոգել մայրուղուց Ծովագյուղ մտնող 600 մետր երկարության ճանապարհը, 98 միլիոն դրամի ներդրմամբ իրականացնել Շորժայի հատվածում Սեւանա լճի ջրերի բարձրացման հետեւանքով մոտ 200 մետր երկարությամբ վնասված ճանապարհահատվածի հենապատի կառուցումը»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:
Տարվա ընթացքում ճանապարհաշինական ծրագրերը կշարունակվեն «Համաշխարհային բանկի» ֆինանսավորմամբ, որոնք մեկնարկել էին նախորդ տարվա ընթացքում:898 միլիոն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն Մարտունի-Վաղաշեն-Աստղաձոր-