«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը վերսկսել է մարզումները
SportԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը վերսկսել է մարզումները խաղադաշտում,- տեղեկացնում է «քաղաքայինների» պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստն այսօր մարզվել է անհատական ծրագրով: Գյունդողանը կտրել էր խաչաձև կապաններն Անգլիայի Պրեմիեր լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի 16-րդ տուրի` «Ուոթֆորդի» (2:0) հետ հանդիպման ընթացքում:
Այդ խաղը կայացել էր նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին: Ավարտված մրցաշրջանում Գյունդողանը մասնակցել էր 10 հանդիպման, դարձել էր 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: