Yerevan, 20.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Լիովին կիսում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքը». Հովսեփ Խուրշուդյան

Blog
Լիովին կիսում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքը առ այն, որ կա ընդդիմադիրների մի տեսակ, ով եթե տեսնում է, որ իշխանափոխություն անել չի կարողանում` ոչ թե օգնում է նրանց ովքեր տվյալ պահին պայքարի առաջին գծում են, այլ սկսում է նախանձից պայթել ու ամեն ինչով խոչընդոտել նրանց: Իրոք որ, այդ տեսակի համար ավելի լավ է գործող իշխանությունը թեկուզ հավերժ մնա իր աթոռներին, քան մեկ այլ ընդդիմություն իշխանափոխություն անի: Նման ընդդիմադիրները միշտ պատճառ կգտնեն անգամ իրենց հայացքներն ու ռազմավարական մոտեցումները կիսող ուժերին եւ գործիչներին: Հիրավի, կա նման տեսակ, դա բացարձակ ճշմարտություն է: Ու ես շատ ուրախ եմ, որ «Ժառանգությունը» նման ընդդիմության թվին ԵՐԲԵՔ չի պատկանել: Ու թող չնեղանան մեր այսօրվա գործընկերները, բայց արդարության դեմ մեղանչած կլինեմ, եթե նրանց չհիշեցնեմ որոշ դրվագներ: Կարճ պատմական էքսկուրս. 2003թ. «Ժառանգությունը» եւ Րաֆֆի Հովհաննիսյանը աջակցեցին Ստեփան Դեմիրճյանին նախագահական ընտրությունների ժամանակ: Րաֆֆին անգամ մասնակցում էր քարոզարշավին: Թեեւ պարոն Դեմիրճյանի շտաբում պատրաստվող եւ Հ1 ուղարկվող տեսահոլովակներից Րաֆֆին «խնամքով» մոնտաժվում-հանվում էր: Նույն 2003թ-ի խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» չառաջադրվեց ԱԺ ընտրություններին` չկիսելու համար «Արդարություն» դաշինքի քվեները: Ցավոք, ոչ ՀԺԿ-ն եւ ոչ էլ Ստեփան Դեմիրճյանը 2013-ի նախագահական ընտրություններում որեւէ կերպ չաջակցեցին Րաֆֆի Հովհաննիսյանին եւ «Ժառանգությանը»: 2008թ. «Ժառանգությունը» եւ Րաֆֆի Հովհաննիսյանը (ենթարկվելով կուսակցության որոշմանը) աջակցեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին նախագահական ընտրությունների ժամանակ, նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի հետ համատեղ համալրեց ընտրական հանձնաժողովներում ԱԺ քվոտայով ունեցած իր տեղերը: «Ժառանգությունը» նաեւ իր ողջ կազմով ակտիվ մասնակցեց Մարտի 1-ի ժողովրդական դիմադրությանը: Ընդամենը 1 տարի հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց որ նորաստեղծ ՀԱԿ-ը միակ ընդդիմությունն է, նույն 2009-ին ՀԱԿ-ամերձ բոլոր ԶԼՄ-ները` Աղասի Ենոքյանի տնօրինած «Ազատությունն» էլ վերադիր, մի կեղտոտ (կներեք, այլ բառ պարզապես չեմ գտնում) հարձակում սկսեցին «Ժառանգության» եւ Րաֆֆու դեմ միայն այն բանի համար, որ ուզում էինք Երեւանի ավագանու ընտրություններին առանձին ցուցակով մասնակցել: Մեզ լուրջ դեմքով ուզում էին համոզել, որ դա, տեսեք-տեսեք, ոչ թե ավագանու, այլ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է: Արդյունքում «Ժառանգությունը» չմասնակցեց մրցապայքարին եւ երեւանցիները 4 տարի մնացին առանց իրենց շահերը պաշտպանող ավագանու պատգամավորների: Իսկ 2008-ից ընդամենը եւս 3 տարի հետո` 2011-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն չմոտեցավ հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին, այլեւ Եղիազար Այնթափցու շուրթերով նրան շուտափույթ մահ մաղթեց: Դե իսկ 2013-ի մասին էլ չասեմ` ՀԱԿ-ը չաջակցեց որեւէ ընդդիմադիր թեկնածուի`ասելով, որ այլեւս Հայաստանում ընրությունների միջոցով հնարավոր չէ որեւէ բան փոխել (ու ընդամենը մի քանի ամիս հետո հայտարարեց, որ Երեւանի ավագանու ընտրությունների միջոցով հնարավոր է երկրում արմատական փոփոխությունների հասնել...): Ավելին, ճիշտ Լեւոն Տեր-Պետրոսյանի` երեկ հանրահավաքին նկարագրած «ընդդիմության տեսակին» հարիր լծվել էլ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ մյուս ընդդիմադիրների պայքարին ամեն կերպ խոչընդոտելու գործին` կոչ անելով ժողովրդին չգնալ ընտրությունների: Դե, ինչ խոսք, միակը, ով իր մոտեցումների մեջ հետեւողական է եղել (անկախ այն բանից, որ դրանք հիմնականում չեմ կիսել), Գագիկ Ծառուկյանն էր: Ու համարենք, որ Անդրանիկ Թեւանյանի «7 օր»-ը հանդես էր գալիս «անկախ» ԶԼՄ-ի դիրքերից, երբ 2013-ի նախագահական ընտրություններից հետո մաղձ էր թափում փողոցում իշխանությունների դեմ պայքարող ընդդիմության վրա, թե ինչի չեն Րաֆֆին եւ «Ժառանգությունը» ավելի արմատական հայտարարություններ անում իշխանությունների հասցեին, ինչի են ասում, որ Հայաստանում ոչ մի թշնամի չունեն, ավելին, կոնկրետ օրինակով ցույց են տալիս, որ ՀՀԿ-ում եւս կան առաջադեմ մարդիկ, ովքեր չեն ընդունում երկրում տիրող այս խայտառակ վիճակը: Այսինքն ինչի էին մոտավորապես այն նույն տոնայնությամբ արտահայտվում, որով արտահայտվեց Գագիկ Ծառուկյանը երեկվա հանրահավաքին: Հուսով եմ, որ այդ նույն ցեխարձակումները այդ «անկախ» լրատվամիջոցը չի անի նաեւ Գագիկ Ծառուկյանի հասցեին վերջինիս երեկվա ելույթի համար... Այո, այժմ ժողովրդի պահանջով միասնական ճակատ ենք կազմել Հայաստանում վիճակ փոխելու համար: Եւ միշտ ուզում ես հավատալ, որ անցյալում դրսեւորած այս անազնիվ, նախանձ, ժողովրդի, երկրի շահերի, իրական ընդդիմադիր պայքարի հետ որեւէ կապ չունեցող վարքագիծը վերանայվել է: Այլապես, ստիպված ես լինելու միշտ հիշել այն` նման յուրայիններից ցանկացած պահին թիկունքից հարված չստանալու համար: Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան գրառումը
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia