«Մոնակոյի» մարզիչը Չինաստանում կստանա 8 անգամ ավելի բարձր աշխատավարձ
SportՖուտբոլի Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը կարիերան կշարունակի Չինաստանում, հաղորդում է պորտուգալական A Bola-ն: Պորտուգալացի մարզիչը երեք տարվա պայմանագիր կկնքի «Բեյցզին Գոան» ակումբի հետ:
«Մոնակոյում» Ժարդիմի տարեկան աշխատավարձը 1.5 միլիոն եվրո է: Չինաստանում նա կստանա 12 միլիոն եվրո:
Չինական ակումբը ստիպված կլինի «Մոնակոյին» վճարել 15 միլիոն եվրո՝ մարզիչի պայմանագրի վաղաժամ խզման փոխհատուցում: «Մոնակոն» պատրաստ է մարզիչի աշխատավարձը եռապատկել:
Ժարդիմի գլխավորությամբ «Մոնակոն» դարձավ Ֆրանսիայի չեմպիոն եւ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: