Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ստավանգերի առաջին տուրում
SportՀայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Ստավանգերի գերխոշոր մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասական շախմատի առաջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Ֆաբիանու Կարուանան էր: Պարտիայի 58-րդ քայլին կողմերը համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի:
Մյուս պարտիաներում ոչ-ոքի գրանցեցին նաև Լագրավ-Անանդ, Կրամնիկ-Կարյակին, Կարլսեն-Սո զույգերը:
Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Հիկարու Նակամուրան է: