Ռեալի մարզիչը նախագահին խնդրել է հարձակվող գնել, եթե Ալվարո Մորատան հեռանա
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի ցանկանում բաց թողնել հարձակվող Ալվարո Մորատային: Սակայն եթե Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը հեռանա «արքայական ակումբից», ապա մարզիչը կցանկանար նրա փոխարեն նոր հարձակվող ձեռք բերել,- փոխանցում է «Marca»-ն:
Աղբյուրի համաձայն` Զիդանն այդ հարցը քննարկել է «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Զինեդինը խոսել է Մորատային հետ և փորձել համոզել նրան մնալ, սակայն դրա հետ մեկտեղ հասկանում է, որ իսպանացին ցանկանում է ավելի շատ խաղային ժամանակ ստանալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» մերժել է Մորատայի հարցով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 60-միլիոնանոց առաջարկը: