Զբոսաշրջության պետկոմիտեն մասնավոր հատվածի հետ քննարկել է արկածային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները
EconomicsՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում արկածային զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ` Հայաստանում արկածային զբոսաշրջության գոտիավորման վերաբերյալ համատեղ առաջարկություններ մշակելու և ՀՀ Կառավարություն ներկայացնելու նպատակով:
Ինչպես տեղեկացրին Զբոսաշրջության պետական կոմիտեից, օրակարգում էին արկածային զբոսաշրջության բնագավառում գոյություն ունեցող խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները: Քննարկվել է նաև արկածային զբոսաշրջության ժամանակ զբոսաշրջիկների անվտանգության ապահովման հարցին, արկածային զբոսաշրջության երթուղիները խոչընդոտող, ոչ համապատասխան ենթակառուցվածքների խնդրին: Արծարծվել են նաև հարցեր` Հայաստանի և հայկական արկածային զբոսաշրջային արդյունքը ներքին և արտաքին զբոսաշրջային շուկաներում ներկայացնելու և գովազդելու վերաբերյալ:
«Հայաստանն արկածային զբոսաշրջության համար իսկապես ﬔծ պոտենցիալ ունի։ Այս ոլորտում, դեռևս չլուծված խնդիրներ կան: Մենք նպատակ ունենք աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի խնդիրների լուծմամբ, իրավական հարցերի կարգավորմամբ։ Ինչպես նշում են ոլորտի մասնագետները շատ հաճախ ծրագրված արշավները չեն կարողանում իրականանալ մի շարք խոչընդոտող հանգամանքների պատճառով»,- նշել է Զարմինե Զեյթունցյանը։
ՀՀ բնապահպանության նախարարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի առաջարկով որոշվել է կազմել համապատասխան փաստաթուղթ` ուղղված արկածային զբոսաշրջային երթուղիների գույքագրմանը։
Նշենք, որ այսօր աշխարհում արկածային զբոսաշրջությունը զբոսաշրջության ամենաարագ աճող ձևերից է։