Հայաստանում 11 կազմակերպություն աջակցություն կստանան երեխաների և ընտանիքների սոցիալական ծառայությունների համար
SocietyՀայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպություններն աջակցություն կստանան երեխաներին և ընտանիքներին ուղղված սոցիալական ծառայությունների համար Հայաստանի սոցիալական աշխատողների դերը ամրապնդելու և նրանց աշխատանքի ծառայությունները զարգացնելու նպատակով:
«Սոցիալական աշխատողների համագործակցությունը արևելյան գործընկերության երկրներում հանուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում հունիսի 7-ին ներկայացվեցին ենթադրամաշնորհային ծրագրի հաղթող կազմակերպությունները:
2017 թվականի փետրվարին Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան՝ Եվրոպական միության և Ավստրիական համագործակցություն հանուն զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական աշխատողների համագործակցությունը արևելյան գործընկերության երկրներում հանուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի շրջանակներում հայտարարել էր ենթադրամաշնորհային մրցույթ ՀՀ մարզերում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար:
Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա
«Ծրագրի գաղափարախոսությունն ամբողջությամբ համընկնում է սոցիալական ոլորտի ներկա բարեփոխումների հետ, և, ըստ էության, այն օգնում է զարգացնել ընտանիքներին աջակցող ծառայությունները մարզերում՝ համայնքային սոցիալական աշխատանքի միջոցով»,- ընդգծեց Անտոնյանը:
Նա նշեց, որ լավ առիթ է այս օրինակի հիման վրա կոչ անել մյուս հասարակական և բարեգործական կազմակերպություններին, հիմնադրամներին այսուհետ իրենց ջանքերը ուղղել ընտանիքների ամրապնդման և ռիսկերի կանխարգելման ծրագրերին՝ այդպիսով աջակցելով պետությանը իր ներկա քաղաքականության իրականացման հարցում:
Անտոնյանը նաև հավելեց,որ ենթադրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունքում նախատեսվում են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների, այլ շահագրգիռ կառույցների մասնագետների կարողությունների ամրապնդում, արդյունավետ ցանցային աշխատանքի, ընտանիքների ամրապնդման ծառայությունների, երեխաներին մատուցվող սոցիալական ծառայությունների մոդելների մշակում և այլն։
«Համագործակցություն հանուն ընտանիքների ամրապնդման» ենթադրամաշնորհային ծրագրի անկախ գնահատող հանձնաժողովը 22 հայտերից ընտրել է 6 առաջարկ` 11 կազմակերպությունների կողմից: Ծրագրերը իրականացվելու են Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի Տավուշի մարզերում, իսկ մի ծրագիրը կիրականցվի Հայաստանի բոլոր մարզերում:
«Համագործակցություն հանուն ընտանիքների ամրապնդման» ենթադրամաշնորհային ծրագիրը «Սոցիալական աշխատողների համագործակցությունը արևելյան գործընկերության երկրներում հանուն սոցիալական փոփոխությունների» տարածաշրջանային ծրագրի բաղադրիչն է, որն իրականացվում է Հիլֆսվերկ Ավստրիա Ինթերնեյշնլ կազմակերպության կողմից Եվրամիության և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և արևելյան գործընկերության երկրների հետ համատեղ:
Ծրագրի շրջանակներում տրամադրվող ենթադրամաշնորհների հիմնական նպատակը ընտանիքների ամրապնդումն ու երեխաների սոցիալական պաշտպանության խթանումն է՝ ՔՀԿ-ների սոցիալական աշխատանքի ծառայությունների մատուցման կարողությունների զարգացման, նրանց սոցիալական բարեփոխումների գործընթացում ներգրավելու, համայնքային մասնակցությունը, միջգերատեսչական, միջկազմակերպական և միջմասնագիտական համագործակցությունը խթանելու միջոցով։
Ենթադրամաշնորհային ծրագրի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ իրականացվելու է Երևանից դուրս՝ հանրապետության մարզերում։
Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի հունիսին և տևելու է մինչև 10 ամիս:
Ենթադրամաշնորհները տրամադրվելու են հետևյալ կառույցներին՝«Արմավիրի զարգացման կենտրոն»-Արմավիրի և Արարատի մարզեր, «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-Սյունիքի մարզ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ - Գեղարքունիքի մարզ, «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» - Կոտայքի մարզ, «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ - Տավուշի մարզ, «Երեխաների պաշտպանության ցանց»-ՀՀ: