Ռադամել Ֆալկաոն՝ Կոլումբիայի հավաքականի լավագույն ռմբարկու
Sport«Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն դարձել է Կոլումբիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն, հաղորդում է այդ երկրի ազգային թիմի թվիթերյան էջը:
Ֆալկաոն աչքի է ընկել Իսպանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է 2:2 հաշվով:
31-ամյա ֆուտբոլիստի համար այդ գոլը եղել է ռեկորդային: Կոլումբիայի հավաքականում անցկացրած 65 հանդիպումներում Ֆալկաոն խփել է 26 գոլ: Նա շրջանցել է Արնոլդո Իգուարանին, որը 68 հանդիպումներում խփել է 25 գոլ: