Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
SocietyՀանրապետության տարածքում հունիսի 9-ին, հունիսի 12-13-ը՝ երեկոյան ժամերին՝ հիմնականում հյուսիսային շրջաններում, հունիսի 10-11-ը` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, օ դի ջերմաստիճանը հունիսի 9-10-ն էապես չի փոխվի, 11-ին կնվազի 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝ հունիսի 9-ին, 12-13-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 10-11-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: