50-ամյա Գոշա Կուցենկոն երրորդ երեխան է ունեցել
Lifestyle50-ամյա ռուս դերասան Գոշա Կուցենկոն երրորդ երեխան է ունեցել: Այս մասին գրում է «Сплетник»-ը:
Դերասանուհու կինը՝ Իրինան, դուստր է լույս աշխարհ բերել: Փոքրիկին Սվետլանա են կոչել՝ դերասանի մոր պատվին:

Ուրախ լուրն Instagrm-ում հայտնել է ինքը՝ Գոշան, եւ սելֆի հրապարակել:
«Ծերությո՞ւն: Ո՛չ: Ուրախություն: Այս օրը հիմա ընդմիշտ ինձ հետ կլինի»,- լուսանկարը մակագրել է դերասանը:
Իրինան ու Գոշան եւս մեկ դուստր ունեն՝ Ժենյան, որը ծնվել է 2014 թվականին: Իսկ Գոշան դերասանուհի Մարիա Պորոշինայի հետ հարաբերություններից եւս մեկ դուստր ունի՝ Պոլինան, որը ծնվել է 1996 թվականին: