ՄՅՈւ-ն չի պատրաստվում Ռեալի հարձակվողի համար 60 միլիոն ֆունտից ավելի վճարել
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Մադրիդի «Ռեալից» պատասխան է սպասում հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերի հարցով:
Մանչեսթերցիները չեն պատրաստվում 24-ամյա ֆուտբոլիստի համար 60 մլն ֆունտ ստերլինգից ավելի վճարել: Ինչպես տեղեկացնում է «Mirror»-ը, «Ռեալը» ցանկանում է տեղափոխության համար ստանալ 78 մլն ֆունտ ստերլինգ, ինչպես նաև հրաժարվել է գործարքում դարպասապահ Դավիդ Դե Խեային ընդգրկելու մտքից:
Եթե Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը չկայանա, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի գնել Ռոմելու Լուկակուին կամ Անդրեա Բելոտիին: