Հինգ տարվա կտրվածքով Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն ավելացել է շուրջ 186 տոկոսով
SocietyՀայաստանի Հանրապետություն 2017 թվականին հունվար-մարտին ժամանել է 298 հազար 533 զբոսաշրջիկ, ցուցանիշը 2016 թվականին նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 18.2 տոկոսով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2017թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 266 հազար 324 մարդ կամ 2016թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 17.1% -ով:
2016թ. առաջին եռամսյակում հանրապետություն է ժամանել 252 506 զբոսաշրջիկ կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 8.6%-ով: 2016թ. առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 227 499 մարդ կամ 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.9% -ով:
2015թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 232 583 զբոսաշրջիկ կամ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 4.0%: 2015թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 214 757 մարդ կամ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 4.1%:
2014թ. հունվար-մարտին հանրապետություն են ժամանել 154 471 զբոսաշրջիկներ կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 20.5%-ով: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 162 073 մարդ կամ 2013թ. հունվար-մարտի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2%-ով:
2013թ. հունվար-մարտին հանրապետություն են ժամանել 128 237 զբոսաշրջիկներ կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 22.9%-ով: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 137 128 մարդ կամ 2012թ. հունվար-մարտի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.2%-ով:
2012թ. հունվար-մարտին հանրապետություն են ժամանել 104 հազար 374 զբոսաշրջիկներ կամ 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 9.0%: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 120 հազար 50 մարդ կամ 2011թ հունվար-մարտի նկատմամբ ցուցանիշը աճել է 1.9%-ով:
Համեմատելով 2017 թվականի հունվար-մարտին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ, նրանց թիվը հինգ տարվա կտրվածքով ավելացել է շուրջ 186 տոկոսով կամ 194 հազար 159-ով: Միևնույն ժամանակ, շուրջ120 տոկոսային կետով ավելացել է Հայաստանից մեկնողների թիվը: 2017-ի հունվար-մարտին 2012-ի հունվար-մարտի համեմատ նրանց թիվն ավելացել է 146 հազար 274-ով:
Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների, 2017թ. հունվար-մարտին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 26.1%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 14.2%-ը` ԵՄ երկրներին և 59.7%-ը` այլ երկրների:
2017թ. հունվար-մարտին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 90 հազար 634 մարդ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 20.1%-ով: