Պորտուն նոր գլխավոր մարզիչ ունի
SportՊորտուգալական «Պորտուն» պաշտոնապես հայտարարեց Սերժիու Կոնսեյսաուին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
42-ամյա մասնագետն այդ պաշտոնում կփոխարինի Նունու Էսպիրիտու Սանտուին: Ավելի վաղ Կոնսեյսաուն լքել էր «Նանտը»` հաղորդելով ֆրանսիական ակումբի ղեկավարությանը Պորտուգալիա վերադառնալու մասին:
Բրիտանական լրատվամիջոցները վստահեցնում են, որ Սանտուն կարիերան կշարունակի «Վուլվերհեմփթոնում»:
Հիշեցնենք, որ «Պորտուն» Պորտուգալիայի 2016/17թթ. առաջնությունում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը: